Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արցախի պաշարումը վերացնելու և Հայաստանի անվտանգությունն ապահովելու գլխավոր նախապայմանները

 Արցախի պաշարումը վերացնելու և Հայաստանի անվտանգությունն ապահովելու գլխավոր նախապայմանները
15.08.2023 | 18:12

1. Հայաստանի անունից բանակցողի փոփոխություն:

2. Պետք է Հայաստանը դուրս գա 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած համաձայնությունից, քանզի դրանից հետո է փակվել Հայաստանն Արցախին կապող միջանցքը և Ադրբեջանը է՛լ ավելի է ագրեսիվացրել Հայաստանի նկատմամբ իր պահանջները, այդ թվում՝ տարածքային: Պրահյան գործընթացից դուրս գալու բոլոր հիմքերը կան՝ սկսած 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մինչև Ադրբեջանի ցեղասպանային քաղաքականություն:

Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը ոչ լեգիտիմ ու հակապետական քայլ է «ժողվարչապետի» կողմից: Նման մանդատ ՀՀ քաղաքացիները չեն տվել Փաշինյանին:

Ոչ լեգիտիմ քաղաքականության փոփոխությունը հնարավոր է միայն իշխանափոխությամբ:

3. Երևանի ընտրությունները լավ հնարավորություն են ամբողջական իշխանափոխության համար: «Մայր Հայաստանն» ընտրություններին մասնակցում է հենց այդ տրամաբանությամբ:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 4635

Մեկնաբանություններ